Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի ԽՎ անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ԽՎ անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամներըհունիսի 19-ինայցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակությանը ուղեկցում էին ՆԱՏՕ ԽՎ¬ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանը« Թեւան Պողոսյանը:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք նաեւ եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում