Սիրիական բանակը մեծ թվով զինյալներ է ոչնչացրել մի քանի նահանգներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Իդլիբի նահանգում մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ահաբեկիչները փորձել են թափանցել Թել Հասան, Ջաննա ալ Կարա, Մամալ աս Սաքր շրջաններ: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ բանակի ստորաբաժանումներից մեկը տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել Լաթաքիայի նահանգի Զահիա լեռան և Կուա ալ Հատաբ շրջանում, երբ ահաբեկիչները փորձել են հարձակվել ռազմակետի վրա:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կունեյտրա նահանգում ևս մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:

Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես, Դամասկոսում և մերձակա գյուղերումկռվող78 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը