Միջազգային

Սիրիական բանակը և «Հըզբոլլահը» Կալամունի շրջանում նոր տարածքներ են ազատագրել

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը և «Հըզբոլլահը» Կալամունի շրջանում նոր տարածքներ են ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ վերահսկողություն է հաստատել Կալամունի շրջանի Ջարաջիրի բարձունքներում գտնվող Ռաս ալ Կուշ, Կարնա Ռաս աս Սաբա վայրերի վրա` ոչնչացնելով ահաբեկիչների վերջին թաքստոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ սիրիական բանակը ստորաբաժանումը Լաթաքաիայի հյուսիսում ոչնչացրել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկին:

Դամասկոսի բնակելի թաղամասերում ահաբեկչական հարձակման հետևանքով մեկ զոհ և յոթ վիրավոր է արձանագրվել: Տասը հրասանդներ ընկել են Մզզե, Մասաքին Բրզե, Մազրաա, Հադիկա ալ Ջահիզ թաղամասերում: Բացի մարդկային վնասներից, ահաբեկչական հարձակումների հետևանքով տներ, մեքենաներ, խանութներ են վնասնվել:

Ավելի վաղ` հունիսի 12-ին, սիրիական բանակը և «Հըզբոլլահը» վերահսկողություն էին հաստատել Ջարաջիրի բարձունքներում Կարնա Շաաբ ան Նուսուբ, Աբու Հարբ և Կարնա Սամաան տեղանքների վրա: Մինչ այդ համատեղ ուժերով ազատագրվել էին Թամսեթ ուադի Ահմար, Քըրնեթ ուադի Ահմար շրջանները Ջարաջիրի բարձունքներում:

Բանակը «Հըզբոլլահի» հետ վերջին շրջանում լուրջ վնասներ է հասցնում ահաբեկչական խմբավորումներին` ազատագրելով տարածքներ սիրիա-լիբանանյան սահմանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում