Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը, «Հըզբոլլահի» հետ համագործակցելով, հունիսի 10-ին վերահսկողություն է հաստատել Շաաբա ատ Տամս, Շաաբա ՈՒադի ալ Ահմար, Կարնա Ուադի ալ Ահմար տեղանքների վրա՝ Ջարաջիրի բարձունքներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տարածքներն ազատագրվել են թեժ մարտերի արդյունքում:

«Հըզբոլլահը» նախորդ օրերի ընթացքում մեծ տարածքներ էր ազատագրել «Ջաբհա ան Նուսրա»-ից Արսալի բարձունքներում, և այժմ փորձում է գործողություններ սկսել ԻՊ-ի դեմ: Նախօրեին բախումներ են ընթացել «Հըզբոլլահի» և ԻՊ-ի միջև:

Դամասկոսի վարչական շրջանի հարավ-արևմուտքում «Ջաբհա ան Նուսրա»-ի թաքստոց է ոչնչացվել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ բանակի ստորաբաժանումներից մեկը հարվածել է ծայրահեղական խմբավորման թաքստոցին, ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Խան աշ Շեյխ գյուղաքաղաքում և Հուսեյնիայ գյուղի ագարակներում ոչնչացվել են նրանց տարբեր տեսակի զենքերը:

Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ բավական մեծ հաջողությունների էր հասել Լիբանանի բարձունքներում և Կալամունի շրջանում:

«Իսլամական պետությունը» հունիսի 10-ին վերահսկողություն է հաստատել Հոմսի նահանգի Թադմուր քաղաքի մոտ գտնվող նավթահորերի վրա:

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը