Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները բանակի հենակետ են գրավել երկրի հարավում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր զինյալները հունիսի 9-ին հայտարարել են, որ վերահսկողություն են հաստատել երկրի հարավում գտնվող, սիրիական բանակին պատկանող մեծ հենակետի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարավային ճակատի ներկայացուցիչ Ասամ Ռիսը հայտարարել է, որ հարավային ճակատը դաշինք է, որն ընդգրկում է ընդդիմադիր տարբեր խմբավորումներ:

Ընդդիմադիրների հարավային ճակատի ղեկավարներից մեկը նշել է, որ հարձակումը սկսվել է հունիսի 9-ի առավոտյան, և իրենք թեժ մարտերից հետո կարողացել են գրավել հենակետը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցությամբ վերահսկողություն է հաստատել Կալամունի շրջանի Խաշիա հովտի և Շաբա Շարֆ բնակավայրի վրա` ոչնչացնելով այնտեղ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման վերջին թաքստոցները:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը