Նախարարությունը կառավարությանն առաջարկելու է լիցենզավորել կրկնուսույցների գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է լիցենզավորել կրկնուսույցների գործունեությունը: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծեց, որ նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ՝ քննարկման:

«Նախագիծը հետևյալն է՝ կրկնուսույցների գործունեությունն առաջարկելու ենք լիցենզավորել: Ու խնդիրն առաջին հերթին նրանց հարկային դաշտ բերելը չէ: Թեպետ, դա էլ է խնդիր, որովհետև մոտավորապես 25-30 միլիոն դոլարի ստվերային շրջանառություն կա: Իմ խնդիրը հարկայինը չէ: Իմ խնդիրը՝ որպես կրթության և գիտության լիազոր մարմնի ղեկավար, հետևյալն է. մեր երեխաներն առավոտյան, երեկոյան, ցերեկը գնում են քաղաքի մի ծայրից մյուսն ինչ-որ մարդկանց տներ՝ ինչ-որ պայմաններում ինչ-որ բան անելու: Լիցենզավորման իմաստն է՝ ֆիքսել, թե որ ժամից կարող է աշխատել կրկնուսույցը, որ նա չկարողանա ոչ առավոտյան, ոչ էլ գիշերվա կեսին կանչել աշակերտին: Դեպքը մեկ անգամ է լինում: Ակնհայտ է, որ այդ երեխաների անվտանգության խնդիր կա: 10 հոգով կարելի՞ է մի սենյակ խցկվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նկատեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը վստահ է՝ չի կարելի երեխաներին պարապելու կանչել դասերի հաշվին: «Չի կարելի երեխաներին անհասկանալի միջավայրում կրթություն տալ: Չի կարելի մինչև վերջին հոգուն վերցնել, 10-12 հոգով պարապել: Ես էլ եմ պարապել՝ հայոց լեզու, քիմիա, կենսաբանություն: Մեր խմբերում 5-6 հոգի էին, մեր դասախոսներն իրենց թույլ չէին տա մեզ կանչել առավոտյան՝ դասի հաշվին»,- շեշտեց նա:

Նախարարի խոսքով՝ ինքը բազմաթիվ դեպքեր գիտի, որ երիտասարդներն ափսոսում են, որ պարապել են, քանի որ «շտեմարանային մեխանիզմի» պարագայում երեխան կարող է սովորել և լավ գնահատական ստանալ ինքնուրույն:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ