Խճանկար

Սմարթֆոնը կօգնի հավաքել ռազմական հանցագործությունների ապացույցներ

2 րոպեի ընթերցում

Սմարթֆոնը կօգնի հավաքել ռազմական հանցագործությունների ապացույցներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժական հեռախոսների համար նախատեսված նոր հավելվածը հակամարտությունների մեջ ներքաշված քաղաքացիական բնակչությանը թույլ կտա հավաքել եւ իրավապահ մարմիններին հանձնել արժանահավատ լուսանկարներ եւ տեսագրություններ, որոնք իրենցից կներկայացնեն ռազմական հանցագործությունների ապացույցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Այժմ սոցիալական ցանցերի այն լուսանկարների եւ տեսագրությունների մեծ մասի իսկությունն ապացուցելը, որոնցում իբր պատկերված են մարդու իրավունքների խախտումների վկայություններ, գրեթե անհնարին Է, կարծում են Միջազգային փաստաբանական պալատի (IBA) մասնագետները: EyeWitness toAtrocities (Հրեշավոր հանցագործությունների վկաներ) նոր հավելվածն իշխանություններին կօգնի ստանալու արժանահավատ ապացույցներ, որոնք անհրաժեշտ են ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Լուսանկարները եւ տեսագրություններն իրավապահ մարմինների վերահսկողության ներքո գտնվող տվյալների ընդհանուր պահոց ուղարկելու համար հավելվածը կգրանցի օգտատիրոջ գտնվելու վայրը, օրը եւ նկարահանման ժամանակը, ինչպես նաեւ Wi-Fi-ի մոտակա ցանցը. տվյալներ, որոնք անհրաժեշտ են լուսանկարի իսկությունն ստուգելու համար: Ըստ որում օգտատերը կստանա տեղեկատվությունն անանուն ուղարկելու իրավունք:

«Դա (հավելվածը) կարող Է ճեղքում դառնալ հանուն մարդու իրավունքների եւ միջազգային արդարության պայքարում»,- մեջբերում Է գործակալությունն IBA-ի գործադիր տնօրեն Մարկ Էլիսի խոսքը:

IBA-ում հավելել են, որ պլանավորում են հավելվածը տարածել աշխարհի՝ հակամարտությունների մեջ ներքաշված տարածաշրջաններում, մասնավորապես, Սիրիայում, Իրաքում եւ Ուկրաինայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում