Ֆրանսիայի քրիստոնյաների ուխտատեղի Լիզյոյում անցկացվել է Հայկական մշակութային օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Հայ կաթողիկե եկեղեցու և Ֆրանսահայ կազմակերպությունների հետ Ֆրանսիայի քրիստոնյաների կարևորագույն ուխտատեղի Լիզյոյում անցկացրել է հայկական մշակութային միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումներն անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակներում:

Հոգեգալստյան տոնի առիթով ողջ Ֆրանսիայից ժամանած հազարավոր հավատավորներով լեցուն Լիզյոյի Սբ Թերեզա տաճարում Լիզյոյի եպիսկոպոս Ժան-Կլոդ Բուլանժեն մատուցել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ` ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Ֆլորանս Մոտտի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այնուհետև հոգևոր համալիրի ցուցադրությունների սրահում կայացել է «Խաչքարների արվեստը» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը՝ դեսպան Չիտեչյանի և Լիզյոյի տաճարական համալիրի ռեկտոր Օլիվյե Ռուֆֆրեյի գլխավորությամբ: Ֆրանսահայ անվանի հայագետ-մշակութաբան Պատրիկ Դոնաբեդյանը հյուրերին ներկայացրել է հայկական խաչքարագործության պատմությունը և յուրահատկությունները:

Նույն օրը երեկոյան տաճարական համալիրի կոնֆերանսների սրահում Պատրիկ Դոնաբեդյանի նախագահությամբ անցկացվել է հայոց միջնադարյան մշակույթին և հայոց պատմությանը նվիրված կոնֆերանս։

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը