Միջազգային

Իսլամիստները Պալմիրայում 400 մարդ են սպանել. Լրատվամիջոցներ

1 րոպեի ընթերցում

Իսլամիստները Պալմիրայում 400 մարդ են սպանել. Լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» գրոհայինները Պալմիրա քաղաքի գրավումից հետո սպանել են տեղի 400 բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին մայիսի 24-ին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Սպանվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են: Սիրիական ընդդիմությանն աջակցող ակտիվիստներն, իրենց հերթին, տեղեկացնում են, որ քաղաքի փողոցներում հարյուրավոր դիակներ են:

Իսլամիստները Պալմիրա քաղաքը գրավել էին այս շաբաթ՝ առաջացնելով միջազգային հանրության անհանգստությունը՝ հնագույն քաղաքում մշակութային հուշարձանների պահպանության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում