Միջազգային

Դամասկոսում և Հալեպում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում և Հալեպում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Մազրաա բնակելի թաղամասում, Հարասթա արվարձանում և Ուաֆիդին ճամբարում մայիսի 21-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդներ ընկնելու հետևանքով մեկ զոհ և ութ վիրավոր է գրանցվել, նյութական վնասներ են կրել մերձակայքում գտնվող տներ, մեքենաներ և խանութներ:

Ահաբեկչական խմբավորումները ռմբակոծել են նաև Դարաա քաղաքը:

Մի քանի հրասանդներ ընկել են Հալեպի Աշրաֆիե բնակելի թաղամասում, ինչի հետևանքով երկու զոհ է գրանցվել, 17 մարդ վիրավորվել է:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ սիրիական բանակը Դարաայի և Կունեյտրայի գյուղերում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորմանը լուրջ վնասներ է հասցրել: Ահաբեկիչների «որջեր» են ոչնչացվել Հալեպի Քարամ Կատրանջի թաղամասում:

Տեղեկություններ կան, որ քրդական ուժերը «Իսլամական պետությունից» ազատագրել են Հասաքեի մարզի գրեթե բոլոր ասորական գյուղերը:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում