Միջազգային

Իրաքյան ուժերը կանխել են ԻՊ-ի հարձակումը Ռամադիի մերձակա տարածքների վրա

1 րոպեի ընթերցում

Իրաքյան ուժերը կանխել են ԻՊ-ի հարձակումը Ռամադիի մերձակա տարածքների վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը կանխել են «Իսլամական պետության» հարձակումը Ռամադի քաղաքի մերձակա տարածքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարձակումն իրականցվել է Հուսեյբա կոչվող տարածքի վրա, լույս մայիսի 20-ի գիշերը: Այն գտնվում է Ռազմադի քաղաքի և ռազմական հենակետի միջև: Բախումներն ընթացել են մոտ չորս ժամ, և իր վերջո իրաքյան ուժերին հաջողվել է հետ շպրտել ահաբեկիչներին:

Մյուս կողմից, իրաքյան կառավարական ուժերը շիական խմբերի հետ պատրաստվում են հարձակում գործել ահաբեկիչների վրա: ԱՄՆ-ը հայտարարել է, որ օդային հարվածներով կօժանդակի Իրաքին Ռամադի քաղաքի ազատագրման հարցում:

«Իսլամական պետության» ահաբեկիչները մայիսի 17-ին գրավել են Իրաքի Ռամադի քաղաքը: Քաղաքն ահաբեկիչների ձեռքում հայտնվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հեռացել են բնակելի տարածքներից: Բռնությունների զոհ է դարձել 503 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:

Մայիսի 15-ին ԻՊ-ի ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Ռամադի քաղաքի գրավման համար: Նաև տեղեկություններ կան, որ քաղաքից վերջին օրերին հեռացել է մոտ ութ հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում