ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 20 պատահարի հետևանքով 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը: Բացահայտվել է գողության 18, խարդախության 11, յուրացման 4, շորթման և մաքսանենգության 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 7 և խարդախության 2 դեպք: