Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Նյու Յորքի հայկական եկեղեցում

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Նյու Յորքի հայկական եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 17-ին ԱՄՆ Արևելյան թեմի հովվապետական այցելության շրջանակում պատարագ է մատուցել Նյու Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցում:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Պատարագին ներկա էր նաև ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը:

Իր պատգամի ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսել է մեր հավատքի, քրիստոնեության մասին: Ապա անդրադարձել է հայ ժողովրդի պատմության դժվարին օրերին` նշելով. «Չմոռանանք, որ մեր մեծ հայրերն ու մայրերն իրենց հավատքի շնորհիվ ապրեցին, վերապրեցին, գոյատևեցին և իրենց ազգային ու անհատական տունը վերակառուցեցին: Սա սովորական երևույթ չէ, հրաշքի համազոր երևույթ է, որովհետև մեր ժողովուրդն իր կյանքի առանցքը դարձրեց հավատքը, Քրիստոսը մնաց մեր հավատքի ամրակուռ ժայռը և Քրիստոսը մեր առջև բացեց հույսի ու հարության ճնապարհը»:

Պատարագից հետո տեղի է ունեցել աջհամբույրի արարողություն:

Նույն օրը Նյու Յորքի «Բալաս» պանդոկում պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել ի պատիվ Վեհափառ Հայրապետի, որտեղ ներկա է գտնվել երեք հարյուր մարդ: Վեհափառը մշակութային բեղմնավոր գործունեության համար Կիլիկիո կաթողիկոսության Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրել է մի խումբ անձանց` Ջորջ Բուրնությանին, Վազգեն Ղուկասյանին և Հրաչ Զադոյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում