Հասարակական

Երևանի Մոլդովական փողոցում մեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Մոլդովական փողոցում մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 17-ին` ժամը 01.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.22-ին, մարվել՝ 01.25-ին: Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի 34 QA 984 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա. Գ., ծնված 1989թ.) սրահը, շարժիչի հատվածում էլեկտրական մալուխներ և ռետինե խեղովակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում