Հասարակական

Սան Պաուլոյում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով

2 րոպեի ընթերցում

Սան Պաուլոյում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի «Մակենզի» երիցական համալսարանում մայիսի 6-7-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվել են 100-րդ տարելիցի միջոցառումներին առնչվող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդաժողովին ելույթով է հանդես եկել Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով կարևորել է խորհրդաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ ներկայացված զեկույցները և դրանց հետևած հարցադրումներն ու ելույթները կարևոր աջակցություն էին արտահայտում Հայաստանին և դատապարտում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը:

Մայիսի 8-ին Սան Պաուլոյի Մայր Տաճարում Կարդինալ Դոմ Օդիլիո Պեդրո Շերերի կողմից անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագ: Արարողությանը ներկա են եղել հայկական եկեղեցիների առաջնորդներ, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային պատգամավորներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Պատարագի ավարտին ելույթ է ունեցել դեսպան Գալոյանը, ով իր երախտիքն է արտահայտել Սան Պաուլո նահանգի և քաղաքի ղեկավարներին և հասարակայնության լայն շրջանակներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նահանգային Օրենսդիր ժողովի որոշմամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Պատարագն ուղղիղ միացմամբ հեռարձակվել է մի քանի հեռուստաընկերությունների կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում