Միջազգային

Սիրիական բանակը Հասաքեի մարզում բնակավայրեր է ազատագրել

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Հասաքեի մարզում բնակավայրեր է ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հասաքեի մարզի երկու բնակավայրերի վրա՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ բանակն ազգային պաշտպանական ջոկատների հետ մի շարք գործողություններ է իրականացրել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ՝ ազատագրելով Ռաֆռաֆ և Մաֆրակ աս Սիդիկ բնակավայրերը: Առգրավել են ահաբեկիչներին պատկանող զենքերը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բանակը Հասաքեի մարզում մի շարք կարևոր կետեր ու գյուղեր է ազատագրել:

Հալեպի մարզի Ջիսր Հաջ շրջանում ռազմական գործողություններ արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Հալեպի Բաբ Նեյրաբ, Բուսթան ալ Կասր, Հանանու, Լիրմուն և այլ թաղամասերում ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել:

Հոմս քաղաքի Ազ Զահրա շրջանի Ալ Ահրամ փողոցում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել: Պայթյուններից մեկը որոտացել է Ալ Ահրամ, իսկ երկրորդը՝ աս Սիթթին փողոցում:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում