Միջազգային

Սիրիական բանակը և «Հըզբոլլահը» հսկողություն են հաստատել Ջուրուդ Ասալ ալ Ուարդ բարձունքների վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը և «Հըզբոլլահը» հսկողություն են հաստատել Ջուրուդ Ասալ ալ Ուարդ բարձունքների վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» անդամների հետ մայիսի 7-ին ամբողջովին հսկողություն է հաստատել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Ջուրուդ Ասալ ալ Ուարդ բարձունքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ հարձակում է իրականացրել Ջուրուդ Ասալի վրա՝ հսկողություն հաստատելով զինյալների դիրքերի վրա: Բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, այդ թվում՝ սպանվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը:

Բացի այդ, թեժ բախումներ են ընթացել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Մասնաա շրջանի մերձակայքում: Բախումների ժամանակ ծանր զենքեր են օգտագործվել, ռազմական գործողությունները շարունակվել են մինչև լուսաբաց: Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Կալամունի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կարնա բարձունքի վրա:

Սիրիական բանակի իրականացրած պայթյունից Սուեյդա մարզում զինված խմբավորման 30 զինյալներ են սպանվել:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում