Տարածաշրջանային

Էրդողանը նախագահական նստավայրում պատմաբանների հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը նախագահական նստավայրում պատմաբանների հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական իր նստավայրում պատմաբանների և ակադեմիկոսների հետ քննարկել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ:

Հանդիպմանը ներկա են եղել թուրքական առաջատար համալսարանների պրոֆեսորներ, վարչապետի գրասենյակին առընթեր պետական արխիվի փոխտնօրենը և այլոք:

Թե ինչ ելույթներ են հնչեցվել ընթրիքի ժամանակ, դեռևս հայտնի չէ, սակայն, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, մասնակիցները քննարկել են Առաջին աշխարհամարտի տարիների իրադարձությունները, մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցը՝ թուրքական ժխտողականության տեսանկյունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում