Միջազգային

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի կառավարության հանդեպ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշվել է Սպիտակ տան ղեկավարի՝Կոնգրեսի երկու պալատներինհղված ծանուցման նամակում: Նշվել է, որ 2004թ.-ի մայիսի 11-ին ԱՄՆ-ի Նախագահ Ջորջ Բուշն ստորագրել է հրաման, համաձայն որի՝ կալանքի տակ է դրվել որոշ մարդկանց սեփականությունը, բացի այդ, որոշ ապրանքների արտահանումը Սիրիա արգելվել է: «Նախագահը նման քայլեր է ձեռնարկել, քանի օր սպառնալիք կար ԱՄՆ-ի ազգային անվտանգության, ներքին քաղաքականության և տնտեսության համար»,- ասվել է նամակում, որտեղ ընդգծվել է, որ Սիրիայի ղեկավարության գործողությունները ապակայունացնում են տարածաշրջանը: Վաշինգտոնը կրկին մեղադրել է Սիրիայի իշխանություններին իր քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում