«Արմմոնո»-ն այս տարի հանրությանը կներկայացնի 31 ներկայացում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքիր մոնոներկայացումներ հանրության դատին հանձնող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը մեկնարկում է: Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 6–11-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների ամենամյա 13-րդ փառատոնը:Փառատոնի շրջանակում այս տարի կցուցադրվի 31 ներկայացում Հայաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 6-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

«Այս տարվա փառատոնը բավականին խիտ է՝ 31 ներկայացում վեց օրվա ընթացքում: «Արմմոնո»-ի համար ավանդական է դարձել նոր խորագրեր ունենալը. այս տարի նոր է «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որին մասնակցելու են դպրոցականներ՝ Պուշկինի անվան դպրոցի սաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարիաննա Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ իրեն հետաքրքրող ներկայացում կարող է գտնել: Փառատոնի բացմանը կցուցադրվեն Արեգ Գևորգյանի, Հռիփսիմե Շահինյանի, Բրեմներ Ֆլետչերի ներկայացումները: Մխիթարյանի խոսքով՝ փառատոնին շատ երիտասարդ մասնագետներ են մասնակցելու:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության թատերարվեստի գծով մասնագետ Նաիրա Հայրապետյանի խոսքով՝ փառատոնը նոր սերնդի և նոր անունների բացահայտման հնարավորություն է տալիս:

«Այն նպաստում է ոլորտի զարգացմանը, ընդլայնում է սահմանները: Մաղթում եմ մասնակիցներին նորանոր հաղթանակներ»,-նշեց նա:

Հայ թատերասեր հանրությանը արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան փառատոնի ընթացքում կներկայանա «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում:

Ի. Եվդոկիմովան կներկայացնի նաև «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին:

Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) կներկայանա «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 2 մոնոներկայացում Լեհաստանից: Դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Քեյնի «Փսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:

Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) կներկայանա «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:

Այս տարի փառատոնի օրերին կանցկացվի «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը կծանոթանա արդի արաբական թատրոնի զարգացումներին:

Փառատոնին կմասնակցեն նաև Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սևակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Անահիտ Մութաֆյանը՝ «Ճիչը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս » մոնոներկայացումներով:

«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես կգան Նորա Գրիգորյանը «Ճամփորդը», Արինե Սուքիասյանը «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն այս տարի համատեղ կազմել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ. կցուցադրվեն ուսանողական աշխատանքներ:

«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում կներկայացվեն նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014 թ. մոնոներկայացումների միջազգային փառատոնների է մասնակցել Արա Գևորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաև Մոլդովայի միջազգային թատերական փառատոններում:

«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում 2014 թ. հաջողություն ունեցած Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը կցուցադրի «Արմմոնո-Տրիումֆ»-ում նոր մեկնաբանությամբ:

«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոնների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Իոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա):Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա