Իրավունք

Բաղրամյան պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Բաղրամյան պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 5-ին՝ ժամը 00.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ռենջ Ռովեր» մակնիշի 88 OL 800 պ/հ և «Գոնով» մակնիշի 408ՈՍ02 պ/հ ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Ռենջ Ռովեր»-ի վարորդ Պ. Յ.-ն (ծնված 1991թ.), ուղևոր Ա. Ղ.-ն (ծնված 1991թ.) և Գ. Հ.-ն (ծնված 1986թ.) տեղափոխվել են «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, Ա. Գ.-ն (ծնված 1971թ.)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում