Հասարակական

Հրդեհ է բռնկվել Երևանի Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Երևանի Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 5-ին՝ ժամը 15.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 32 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ ևավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 27 բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել` 15.38-ին: Մասամբ այրվել է մահճակալը՝ անկողնու պարագաներով (մոտ 2 քմ) և հեռուստացույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում