Միջազգային

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը բանակցություններ կսկսի հակամարտության բոլոր կողմերի հետ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը բանակցություններ կսկսի հակամարտության բոլոր կողմերի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մայիսի 5-ին Ժնևում առանձին բանակցություններ կսկսի սիրիական հակամարտության բոլոր կողմերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ահմադ Ֆաուզին՝ ավելացնելով, որ բանակցությունները կընթանան Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում: Նա նաև նշել է, որ Ժնևում սիրիական հարցի վերաբերյալ խորհրդակցությունների համար բոլորին, առաջին հերթին, սիրիական կողմերին, հրավերներ են ուղարկվել: Նախատեսվում է, որ բանակցությունները կտևեն չորսից վեց շաբաթ:

Ֆաուզիի խոսքով՝ ժնևյան խորհրդակցություններին կմասնակցեն սիրիական կառավարության և ընդդիմության, տարածաշրջանի երկրների և միջազգային դաշնակիցների, ՄԱԿ-ի մշտական հինգ անդամ երկրների ներկայացուցիչները:

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ քննարկումների առաջին շաբաթվա ընթացքում հանդիպումներ տեղի կունենան Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ ազգային կոալիցիայի հետ: Պաշտոնական Դամասկոսը կներակայացնի ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին: Հանդիպումների երկրորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների, ինչպես նաև Սիրիայի ներքին ընդդիմության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում