Հասարակական

Երևանում երկու վայրերում հրդեհներ են բռնկվել

2 րոպեի ընթերցում

Երևանում երկու վայրերում հրդեհներ են բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 2-ին երկու հրդեհների մասին ահազանգեր են ստացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, մայիսի 2-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 16 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, հրդեհը բռնկվել է Շիրանարարներ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող հացի փռում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.05-ին, մարվել՝ 14.42-ին: «Էյջ Էյ Փի Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռի ծխատարում այրվել է մրի նստվածքը:

Բացի այդ, ավելի վաղ մայիսի 2-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՏԿԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ե. Խ.-ին պատկանող տանը կից ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել՝ 12.51-ին:Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ) և ներսում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի 34AL024 պետհամարանիշով, «ՎՈԼԳԱ-21» մակնիշի (պ/հ-ն բացակայում է), «Դեու» մակնիշի (պ/հ-ն բացակայում է) ավտոմեքենաները:

Բնակարաններից մեկի բնակիչ Շ. Խ.-ը (ծնվ. 1997թ.) դեմքի և ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում