Բեռնատարը վնասել է գազի խողովակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 2- ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ. Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 3-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի 90 FL 077 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ Ս. Մ., ծնվ.1976թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, ընկել ճանապարհի երկայնքով անցնող գազատար խողովակի վրա և վնասել այն:

Դեպքի վայր ժամանած գազի ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:

Հրշեջ-փրկարարներն ուղղել և երթևեկելի հատված են դուրս բերել բեռնատարը: Տուժածներ չկան:

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ