Հասարակական

Երևանում փոսն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Երևանում փոսն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 29-ին՝ ժամը 22.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. վերջինիս դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1958թ. ծնված Վ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ ԳրիգորԼուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում