DEMYC-ի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամներն ապրիլի 25-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, այնուհետև եղևնի են տնկել հիշատակի ծառուղում և ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ այս օրերին Հայաստանում գտնվող եվրոպական ամենահին ու ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկը՝ DEMYC-ը, ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ այս երիտասարդները տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անձինք են, ապագա քաղաքական գործիչներ։ Եվ կարևոր է, որ նրանք հնարավորինս շատ տեղեկացված լինեն ՀՀ արտաքին քաղաքականությանը, մեր առաջնահերթություններին։

DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան ընդգծել է, որ իրենք Հայաստանում են՝ ոչ միայն ամրապնդելու Եվրոպայի արևմտյան և արևելյան հատվածների միջև կապը, այլև Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին իրենց աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին և այն կազմակերպությանը, որ հյուրընկալել է իրենց՝ ՀՀԿ երիտասարդական կառույցին։ Խավիեր Ուրտադո Միրան նշել է նաև, որ ավելի քան 1 միլիոն երիտասարդներ այսօր հետևում են DEMYC-ին, կիսում նրա գաղափարախոսությունը, և իրենց կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերն ու հայտարարությունները կհասնեն բոլոր այդ երիտասարդներին։

DEMYC-ի ներկայացուցիչներն ապրիլի 25-ին Երևանում ունեցել են նաև պաշտոնական հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ապրիլի 23-26-ը Հայաստանում անցկացվում է DEMYC-ի խորհրդի հավաքը։ Այն Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով:

Հայերեն English

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում