Սերժ Թանկյանը՝ «100 տարի» (100 Years) ստեղծագործության առանձնահատկության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«100 տարի» (100 Years) ստեղծագործությունը սկսեցինք տխուր ելևէջներով, ավարտեցինք՝ ոգևությամբ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին մեկնարկած Երաժշտական համաժողովի ընթացքում այսպես մեկնաբանեց իր և նորզելանդացի հայտնի կոմպոզիտորի հետ գրված ստեղծագործությունը, որը նվիրված է ցեղասպանության զոհերին:

«100 տարի» (100 Years) կտորը գրել եմ մեկ այլ կոմպոզիտորի հետ. Ջոն Փսատասը ընկերս է, ապրում է Նոր Զելանդիայում: Միասին աշխատել ենք մինչ այդ: Հարցրեց՝ Ցեղասպանության տարելիցի համար ի՞նչ ես անում, ասացի System of a Down-ի հետ մի բան ունեմ ու առաջարկեց մի ստեղծագործություն գրել: Առաջին հինգ րոպեն ես եմ գրել, երկրորդը՝ ինքը: Գաղափարն այն էր, որ սկսեցինք տխրությամբ՝ ցեղասպանության թեմայով, հետո ոգևորությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Թանկյանը:

Թանկյանը փաստեց, որ հայկական երաժշտության մեջ հետաքրքիր մելամաղձոտություն կա: Համաժողովի ընթացքում հատվածներ հնչեցին նաև այդ նոր ստեղծագործությունից:

Երգը նվիրված է բոլոր նրանց, ովքեր պայքարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության և դրան հաջորդած ցեղասպանությունների ճշմարտության, ճանաչման և արդարության համար: Ջոն Փսատասը Նոր զելանդացի հայտնի կոմպոզիտոր է: Ազգությամբ հույն կոմպոզիտորը մեծ վայելում ունի, իսկ նրա ստեղծագործություններն ամենից հաճախ են կատարվում իր երկրում: Նա Թանկյանիհետ համագործակցությունն անվանել է հուզական եւ նշել, որ ստեղծագործությունը հարգանքի տուրք է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության 100-րդ տարեցիլին:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվում է Երաժշտական համաժողով, որին մասնակցում են Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանը: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի գլխավորությամբ անցկացվող հանդիպման ժամանակ տեղի կունենան քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին:

Հայերեն English

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը