Նյու Յորքի նահանգային ժողովը Հայոց ցեղասպանության ժխտողականության ալիքի դեմ պայքարի բանաձև է ընդունել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Յորք նահանգի Նահանգային ժողովը բանաձև է ընդունել, որի նպատակն է Հայոց ցեղասպանության ժխտողականության ալիքի դեմ պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Նյու Յորքի նահանգային ժողովի անդամ Մաքդոնալդին՝ կատարած աշխատանքի համար, քանի որ ճշմարտությունը երբեք չպետք է հերքվի:

Հայերեն