Թուրքական բանակում սպանված հայ զինվորի գերեզմանին ծաղիկներ դրվեցին

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանին մեծ թվով մարդիկ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը ծաղիկներ դրեցին: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, ամեն տարվա նման այս տարի ևս հոգևորականի մասնակցությամբ կայացած արարողությանն աղոթք հնչեցվեց և խունկ վառվեց:

Շիշլիի հայկական գերեզմանատանը հավաքվածները հույս հայտնեցին, որ Սևակի սպանության գործը կբացահայտվի և մեղավորները կստանան արժանի պատիժը: Արարողությանը ներկա էին Սևակի ծնողները, ինչպես նաև Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:

Հայազգի Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին, երբ պարտադիր զինծառայություն էր անցնում Սասունի զորամասերից մեկում: Նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր:Մարդասպանը` Քըվանչ Աղաօղլուն, դատարապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման, որից հանվել էր մինչ վճիռը նրան կալանքի տակ պահելու ժամկետը (մոտ 1,5 տարի): Այսպիսով, մարդասպանը ճաղերի հետևում է անցկացնելու ընդամենը 3 տարի:Սևակի սպանության գործով կողմնակալ և ոչ արդար դատավարությունը քննադատության է արժանացել ոչ միայն Սևակի ծնողների, այլ նաև թուրք իրավապաշտպանների և առաջադեմ գործիչների կողմից:

Հայերեն English

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար