Հասարակական

Քիմ Քարդաշյանն ուրախ է, որ շատերը սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն ուրախ է, որ շատերը սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայկական արմատներով Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրառումներ է կատարել Ֆեյսբուքի և Թվիթերի իր էջերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է.

«Այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես այժմ հպարտ եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշարձաններ և մարդկանց, ովքեր փրկվել են, և ես շատ հպարտ եմ տեսնել, թե որքան ուժեղ է հայ ժողովուրդը: Ես տխուր եմ, որ դեռևս 100 տարի անց ոչ բոլորն են ընդունում, որ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Բայց հպարտ եմ նրանով, որ ես տեսնում եմ փոխոփոխություն և ուրախ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել այս ցեղասպանությունը: Մենք երբեք չենք ընկրկի, մենք շուտով կճանաչվենք բոլորի կողմից»:

Նա նաև հրապարակել է Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ իր, քրոջ՝ Քլոեի և զարմուհիների լուսանկարը և նշել #NeverForget #ProudArmenian հաշթեգերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում