Քաղաքականություն

Ելիսեյան պալատը հրապարակել է Երևանում Օլանդի հանդիպումների օրակարգը

1 րոպեի ընթերցում

Ելիսեյան պալատը հրապարակել է Երևանում Օլանդի հանդիպումների օրակարգը

ՓԱՐԻԶ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարելիք այցի օրակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի նախագահը նախ կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան, այնուհետև կմասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: Օլանդը ներկա կլինի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների պատվին տրվելիք պաշտոնական ճաշին:

Այնուհետև Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստանի ֆրանսիական համալսարան: Ֆրանսուա Օլանդը Երևանում երկկողմ հանդիպումներ կունենա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում