Երևան

Ավինյանը դժգոհել է շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման որակից

1 րոպեի ընթերցում

Ավինյանը դժգոհել է շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման որակից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 29-ի գործակարգավարական նիստում անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման աշխատանքների որակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը մասնավորապես խոսել է Ավետ Ավետիսյան փողոցում կատարված աշխատանքների մասին, որոնք, նրա խոսքով, իսկապես ֆունդամենտալ են եղել, և նման ծավալի խորքային աշխատանք տասնամյակներ շարունակ չէր իրականացվել։

Սակայն, ըստ Ավինյանի, այդ ծավալի աշխատանքներից հետո ասֆալտապատման որակի հետ կապված խնդիրներ են արձանագրվել։

«Կապալառուները պետք է հասկանան, որ նման ծավալի աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական՝ թե՛ որակի, թե՛ հարթության առումով։ Նույնը վերաբերում է նաև մեր բոլոր մյուս աշխատանքներին։ Կիևյան կամրջում ահռելի ծավալի աշխատանք է իրականացվում։ Եթե վերջում ասֆալտապատման մասով խնդիր ունենանք, գումար չենք վճարելու»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ նման աշխատանքներից հետո ասֆալտը պետք է լինի իդեալական որակի։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում