Ֆրանսիայի խոշոր քաղաքներում Ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի խոշոր միջոցառումներով և ցույցերով

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խոշոր քաղաքներում` Փարիզում, Մարսելում և Լիոնում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշոր միջոցառումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ապրիլի 24-ին Երևանի ժամանակով 20:30-ին Փարիզում` Կոմիտասի արձանի մոտ տեղի ունենալիք ոգեկոչման միջոցառմանը կմասնակցեն հազարավոր ֆրանսահայեր: Բացի այդ, ներկա կլինեն նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը և Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Կոմիտասի արձանի մոտ տեղի ունենալիք միջոցառումից հետո հավաքվածները կուղևորվեն Ֆրանսիայիում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ տեղի կունենա բողոքի մեծ ակցիա` պահանջելով թուրքական կառավարությունից առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:

Իր հերթին, Լիոնի հայությունն ապրիլի 23-ին Երևանի ժամանակով 21-ին բողոքի ցույց կանցկացնի Լիոնում Թուրքիայի հյուպատոսության առջև: «Եկեք այս պայքարում լինենք միասնական` հանուն արդարության: Վերապրածների սերունդները պետք է արդարադատության եւ փոխհատուցման իրենց պահանջները բարձրաձայնեն: Հիշողության, մեր ընտանիքների, ինքնության ու մշակույթի պաշտպանությունը մեր գլխավոր խնդիրն է: Մեր հավաքը կարեւոր է. պայքարը շարունակվում է»,- ասված է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» կազմակերպության հայտարարության մեջ:

Ապրիլի 24-ին մարսելահայությունը Երևանի ժամանակով 14:00-ին կհավաքվի Կաստելեն հրապարակում` կրելով սև հագուստներ, ի նշան Հայոց ցեղասպանության սգո օրվա:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կժամանի Երևան` մասնակցելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողությանը:

Հայերեն

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը