Արտակ Զաքարյանը Թուրքիային կոչ արեց առերեսվել սեփական պատմությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը, կատարված հանցագործությունների պետական ժխտողականության մերժումը, այդ ուղղությամբ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշումն ու սկզբունքները դարձել են միջազգային իրավական գործունեության խնդիր:

Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների արտաքին հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետներ չունեն, սակայն այդ հանգամանքը չպետք է թույլ տա այդ հանցագործությունների դատապարտման հետաձգումը: Խոսելով ցեղասպանությունների կամխարգելման մասին՝ մենք պետք է արձանագրենք, որ աշխարհում դեռ կան մարդկության դեմ գործած ոճիրներ, որոնց համար պատասխանատվության խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել, իսկ այս պարագայում դժվար է խոսել ցեղասպանությունների կանխարգելման միջազգային արդյունավետ գործոնների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զաքարյանը:

Նա նշեց, որ ժամանակին Հայոց ցեղասպանության փաստի անտեսումն ու դատապարտման հետաձգումն էր, որ նպաստեց մարդկության դեմ նոր ոճրագործությունների ծրագրմանն ու իրագործմանը: «Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը՝ որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական հարթակ, իր վերջին լիագումար նիստում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև՝ ճանաչելով այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն ոճիր՝ ցեղասպանություն: Բանաձևի համատեքստում կարևորվել է ներկայումս քաղաքակիրթ աշխարհում նոր ցեղասպանությունների կանխարգելումն ու մարդկային արժանապատվության ոտնահարման նոր հնարավորությունների բացառումը»,- ասաց Զաքարյանը:

Պատգամավորը նկատեց, որ միջազգային հանրությունը պետք է գործունեության առաջնահիմքում դնի պետական մակարդակով ցեղասպանությունների մերժումը, ինչը հղի է նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների ծրագրման և իրականացման հնարավորությամբ: «Նոր ցեղասպանությունների կանխարգելման, անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքների վերացման համար մենք առավել քան կարևորում ենք միջազգային համակարգային համագործակցությունը: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ մենք Թուրքիային կոչ ենք անում առերեսվել սեփական պատմությանը, մաքրել անցյալի մութ էջերը և ընդունել, որ հնարավոր չէ ստվերել կատարված հանցագործության ճանաչման գործընթացը, ինչը ժամանակի անիվում արդարության ազդարարման բնականոն ազդակ է: Պետք է ընդունել, որ ցանկացած ցեղասպանություն ենթադրում է պատասխանատվություն և կատարված հանցագործության դատապարտում»,- նշեց պատգամավորը:

Արտակ Զաքարյանը նաև շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը կարևորում է միջազգային հանրության միասնական դիրքորոշման առկայությունն ու ժամանանակից միջազգային նորմերի հմուտ կիրառումը՝ հավելելով, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Հայերեն

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը