Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման կարևոր փոփոխություններ է մատնանշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման մեջ կարևոր փոփոխություններ է նկատում: Այս մասին Սարգսյանը նշեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում: «Մեր բոլոր գործընկերները, ինչպես նաև լրատվամիջոցները շեշտը դնում են ցեղասպանություն հանցագործության վրա, առհասարակ, դա թույլ է տալիս պայքարը տանել շատ ավելի լայն հարթակ՝ ընդհանրապես ցեղասպանության դեմ պայքարի հարթակ»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա շնորհակալություն հայտնեց ֆորումի մասնակիցներին, ովքեր, ունենալով ծանր օրակարգ, կանգնեցին հայերի կողքի: Խոսելով ֆորումի դերի մասին`Վիգեն Սարգսյանը նշեց. «Նման համաժողովները կոչված չեն տալ անմիջական արդյունք հենց այս կամ այն ցեղասպանության դեմ պայքարում, բայց դրանք ձևավորում են դաշտ, որտեղ մեր ուժերը միավորվում են, և արդյունքում մեր ձայնը դառնում է ավելի լսելի: Հետևաբար բարձր ենք գնահատում այն վերաբերմունքը, որ մեր բոլոր գործընկերները արձագանքեցին ու միացան այս նախաձեռնությանը»:

Երևանում ապրիլի 22-23-ին անցկացվում է գլոբալ ֆորում, որին մասնակցում է ավելի քան 600 մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Նրանց շարքում են հայտնի խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, ցեղասպանագետներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում