Հայոց ցեղասպանությունը չճանաչողը մեղավոր է հետագա ցեղասպանությունների համար. Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ընթանում է «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. Մարդկային կյանքը` Աստծո պարգև» միջեկեղեցական նիստը: Նիստն ընթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ: Միջեկեղեցական նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա շեշտադրեց այն դերը, որ ունեցան քրիստոնյաները Հայոց ցեղասպանության ողբերգությունը վերապրածների աջակցության հարցում: Նա շնորհակալություն հայտնեց քրիստոնյա միսիոներին ու եկեղեցականներին, ովքեր մասնակցեցին հայերի փրկության գործին: Վիգեն Սարգսյանը խոսեց մշակութային ու հատկապես քրիստոնեական հարուստ ժառանգության մասին, որը ցեղասպանության տարիներին ոչնչացվեց: Նա հույս հայտնեց, որ նիստի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության նորաբաց թանգարան-ինստիտուտ, ուր կծանոթանան այդ ժառանգության պատմությանը:

Միջեկեղեցական նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ Անտիոքի և Համայն Արևելքի Մարոնիտ պատրիարք Մար Բեչրա Բուտրոս Ալ Ռաին: Նա կոչ արեց Թուրքիային ընդունել իր մեղքը, որպեսզի առաջընթացի ուղի բացվի: «Թուրքիան պարտավոր է արդարացի հատուցում տալ իր գործած հանցանքի համար: Եթե ուզում եք մեծ լինել, պետք է ճանաչեք սեփական մեղքը: Աստված մեծ է և Աստված ողորմություն կցուցաբերի այն մարդկանց հանդեպ, ովքերն խոստովանում են իրենց մեղքը: Իսկ մեծ ու վեհ է այն անձը, ով գիտի ներել»,-ասաց պատրիարքը:

Մար Բեչրա Բուտրոս Ալ Ռաին նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանխի նոր ցեղասպանությունների կրկնման հավանականությունը: «Մենք այստեղ ենք, որ ճանաչենք ու ասենք, որ հայերը դարձել են ցեղասպանության զոհ: Մենք չենք կոչում վրեժխնդրության, բայց մենք պետք է ճանաչենք այն, որ չապրենք նոր ցեղասպություններ: Եթե միջազգային հանրությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա այդ հանրույթը դառնում է պատասխանատու նոր ցեղասպանությունների համար: Ապացույցը շատ հստակ է` բազմաթիվ ջարդեր են այսօր տեղի ունենում, որոնց դեպքում միջազգային հանրությունը միայն դիտորդի դեր է կատարում»,-ասաց Անտիոքի և Համայն Արևելքի Մարոնիտ պատրիարքը:

Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվում է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա