Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը. ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվում է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման խոսքով հանդես է գալիս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ֆորումին ելույթ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Նիստերը կնախագահեն միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, քաղաքական գործիչներ Օ դը Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր ու գործադիր տնօրեն, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ, Տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

Զեկույցներով հանդես կգան միջազգային իրավունքի ականավոր մասնագետներ, հայտնի պատմաբաններ, ցեղասպանագետներ, այդ թվում Ֆրանկ Չոքը, Ուիլիամ Շաբասը, Իսրայել Չարնին, Ռագըփ Զարաքոլուն, Մայքլ Բոլանդերը, Դոննա Ֆրիզը, Դոնալդ Բլոքսհամը, Ռոջեր Սմիթը, Հենրի Թերիոն, Պատրիկ Դամբըրին, Ջենգիզ Աքթարը, Էսթեր Մուջավայոն, Յաիր Աուրոնը:

Հեռարձակումը՝ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ

Watch live streaming video from yerkirmedia at livestream.com

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը