7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրկնակի մեծացած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը բացում է դռները: Առավել քան երկու տարի վերանորոգումից հետո այցելուները կդիտեն Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող ցուցադրություն, որը նրանց կցնցի իր բովանդակությամբ և մատուցմամբ:
«Արմենպրես»-ը շարունակում է անդրադառնալ ԳԱԱ ինստիտուտների աշխատանքին՝ այս անգամ պատմելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասին, որի ցուցադրության վերաբացումը կդառնա այս տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկըհանրապետությունում: Թանգարանը բացվել է 1995թ.՝ Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին: Այսօր այստեղ աշխատում են քսանից ավելի գիտաշխատող, ովքեր ամեն օր առնչվում են մարդկային իրական պատմությունների և ջանում, որ դրանց մասին առավել մանրամասն իմանան ոչ միայն հայերը, այլ նաև՝ օտարազգիները:
Հայկ Դեմոյան, ՀՑԹԻ տնօրեն,8 տարիղեկավարում է ինստիուտը.
«Ներկա դրությամբ թանգարանի պահոցներում պահվում են 90 հազարից ավելի նմուշ, ինչը ենթադրում է, որ այստեղ է գտնվում Հայոց ցեղասպանության թեմայով ամենամեծ հավաքածուն:
Ի տարբերություն այլ կառույցների, որտեղ ղեկավարը կարող է հանգիստ նստել և հրամաններ տալ, դիմավորել նախագահների, այլ բարձրաստիճան հյուրերի, թանգարանով էքսկուրսիաներ կազմակերպել և գրքեր հրատարակել, այստեղ ահռելի գերլարված աշխատանք է իրականացվում, որը պահանջում է ամբողջ մտավոր ու հոգեկան ներուժի լարում:
Երբեք չես իմանա, թե ով ինչ իր կբերի, որը հետագայում ցուցանմուշ կդառնա, կամ ինչ կտեսնես աճուրդում, որպեսզի գնես: Այդ առումով այստեղ աշխատելիս անսպասելիության գործոնը բավականին մեծ է, և հետաքրքիր է դարձնում աշխատանքը, քանի որ իր մեջ պարունակում է լիցքաթափման տարրեր, երբ նոր նյութից նոր գիտելիք ես ձեռք բերում:
Ամենամեծ տպավորություն թողած իրադարձությունը՝ Ավրորա Մարդիգանյանի հավաքածուի հայտնաբերումն էր: 2011 թ. Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ հրավիրեցին մի տուն՝ գրքեր նվիրելու: Տանտերերն արդեն հայերենը մոռացած ընտանիքի անդամներ էին, և խոսակցության ընթացքում պարզվեց, որ իրենք ունեն Ավրորա Մարդիգանյանի լուսանկարների հավաքածուն: Այդ պատահական բացահայտումից հետո սկսվեց մի լարված աշխատանք,նրա կյանքի դրվագների հիման վրաստեղծվեց ֆիլմ, որն արդեն լուրջ արձագանք է գտնում աշխարհում:
Յուրաքանչյուր անձ նորացված թանգարանից պետք է դուրս գա խորհելով տեղի ունեցածի վերաբերյալ, որը պետք է բացառել, որից պետք է դասեր քաղել, և իհարկե, սեփական կեցվածքով, ապրելակերպովհարգանք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին»:
Գոհար Խանումյան, գլխավոր ֆոնդապահ, աշխատում է 11 տարի.
«Թանգարան եկել եմ 2004 թ. հունվարի 28-ին:Ես իրականում չգիտեի և լավ չէի գիտակցում, թե ինչի հետ եմ առերեսվելու աշխատանքի ընթացքում: Արդեն շուրջ տասնմեկ տարի ֆոնդապահն եմ, և իմ աշխատանքի մի մասն է կազմում մարդկանց ճակատագրերի հետ շփվելն ու առնչվելը, երբ մարդիկ բերում են ինչ-որ բան հանձնելու, իրենց պարտքի զգացումն է լինում ինձ ընտանեկան ամենագաղտնի մասունքների մասին պատմել, բացահայտել, որոնք երբևիցե ոչ մեկին չեն պատմել:
Շատ հուզիչ պատմություն է, երբ Սեբաստիայից քսանհինգամյա մանկամարդ կինը Դեր Զոր տեղահանվելու ժամանակ, թուրք ժանդարմից մորը պաշտպանելիս, հրազենային վերք է ստանում, և թուրքական փամփուշտը մխրճվում է նրա կրծոսկրի մեջ: Այդ ժամանակ նա ունենում է երեք տարեկան տղա՝ անունը Վարդգես: Այդ երեխային չի կարողանում տանել հետը, քանի որ իր հարազատները հազիվ քարշ տալով տանում են իրեն: Տարօրինակ է, բայց այդ կինը ողջ է մնում և մի քանի օր հետո, երբ քիչ թե շատ ապաքինվում է, գալիս է այնտեղ, որտեղ թողել էր երեխային: Սակայն վերջինս սովից և ծարավից մահացած է լինում: Մայրն իրեն չի կարողանում ներել դրա համար: 1919 թ. վերադառնում է Սեբաստիա և այնտեղ որդեգրում մի որբ մնացած աղջկա, ամուսնանում հայ տղամարդու հետ և տեղափոխվում Ֆրանսիա, երեխա ունենում, իսկ 1947 թ. հայրենադարձվում Հայաստան: Բայց իր նոր ընտանիքի անդամները չեն իմանում, որ ինքը երեխա է կորցրած եղել: Նա մահանում է 84 տարեկանում և մահվան մահճում տղային ասում է, թեչի ուզում,որ թուրքական փամփուշտը թաղեն իր հետ: Որդին իրականացնում է մոր խնդրանքը՝ դիահերձարանում բժշկինխնդրում էհանել փամփուշտը, որի հետ պոկվում է կնոջ ոսկորից մի հատված: Եվ այն հիմա մեզ մոտ էե:
Ռեգինա Գալստյան, կրտսեր գիտաշխատող, աշխատում է մոտ 2 տարի.
«Երբ ընդունվում էի աշխատանքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, պատկերացում չունեի, թե ինչի հետ եմ առնչվելու: Դրանից առաջ աշխատել էի պատմության ինստիտուտում և այլ կերպ էի պատկերացնում այստեղի աշխատաոճը: Այստեղ թանգարանն ու ինստիտուտը մեկ ամբողջական մարմին են: Սկզբում լաց լինելով էի տուն գնում, քանի որ դպրոցական տարիներին գերազանցիկ եմ եղել և միշտ լավ տիրապետել նյութին, իսկ այստեղ ինձ անուններ էին ասում, որոնք ինձ համար անծանոթ էին: Հիմա արդեն ոչ միայն հրաշալի գիտեմ, օրինակ, Բոդիլ Բիորնին, այլև կարող եմ տարբերել նրա ձեռագիրը:
Այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր ոչ թե ուղղակի գիտելիքներենկուտակում, այլ դրանք հավաքում և մատչելի ձևով մատուցում են հանրությանը՝ նրանց, ում համար աշխատում ենք:
Սկզբից անիրական էր թվում գիտաշխատողների կողմից բոլոր վերապրածների կամ փրկողների անուններ հիշելը կամ լուսանկարներն ու այլ նյութեր իմանալը: Սակայն որոշակի ժամանակ անց բռնում ես քեզ այն մտքի վրա, որ շատ բանգիտես: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատելն ինձ օգնեց ավելի կարեկցող և հանդուրժող դառնալ, ավելի լսող, քան խոսող:
Ամենատպավորիչն ու երևի թե անմոռանալին դաջվածքներով կանանց պատմություններն ուսումնասիրելն էր: Պարզվեց, որ այն երիտասարդ կանայք, ովքեր գերեվարվել էին թուրքերի և քրդերի կողմից և ձեռքից ձեռք անցել,ծեր էին թվում. դառը ճակատագիրն իր հետքն էր թողել նրանցդեմքերինե:
Պատրաստեց Անահիտ Մինասյանը