Հասարակական

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել հարակից ձորակ

1 րոպեի ընթերցում

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել հարակից ձորակ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահազանգ է ստացվել ապրիլի 17-ին, ժամը 16.56-ին, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):

Հրշեջ-փրկարարներն ժամը 17.40-ին ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թվականին ծնված Մ. Շ.-ին, իսկ ժամը 18.36-ին` 1995 թվականին ծնված Ա. Պ.-ի դին:

Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Ուղևորներ՝ 1996թ. ծնված Մ. Ք.-ն, 1996թ. ծնված Ն. Ա.-ն, 1995թ. ծնված Հ. Գ.-ն, 1996թ. ծնված Ա. Ս.-ն, 1995 թ. ծնված Ա. Օ.-ը, 1995 թ. ծնված Բ. Մ.-ը և 1996 թ. ծնված Ռ. Օ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում