Գարեգին Նժդեհի փողոցում տուն է այրվել
1 րոպեի ընթերցում
![Գարեգին Նժդեհի փողոցում տուն է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/802215.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 17-ին՝ ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի մոտակաքում գտնվող տներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 12.56-ին: Այրվել է ոչ բնակելի տան տանիքից 35 քմ հատված և ներսում` հնամաշ կենցաղային իրեր: