Միջազգային

Սիրիական բանակն Իդլիբի երկու գյուղեր է ազատագրել

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակն Իդլիբի երկու գյուղեր է ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լայնածավալ ռազմական գործողությունների շրջանակներում ապրիլի 15-ին ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Քաֆր Նաջդ և Նահլիա գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Իդլիբ մարզի հարավում գտնվող այդ գյուղերում ոչնչացվել են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման վերջին թաքստոցները: Երկու գյուղերում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ Մարաթմասրին գյուղում սիրիական ռազմաօդային ուժերն ոչնչացրել են ահաբեկիչներին պատկանող տանկերը, ծանր զենքերը: Գյուղը գտնվում է Թուրքիայի սահմանի մերձակայքում, որը գլխավոր անցումն է համարվում ահաբեկիչների տարածաման, զենքերի տեղափոխման համար:

Պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակվում է Հալեպում, որտեղ ահաբեկչական կազմակերպությունների «որջեր» են ոչնչացվել: Մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը Քաֆև Համրա, Հարյաթան շրջաններում, նաև Ալ Ջադիդա, Քուեյրս գյուղերում: Նախորդ գիշերվա ընթացքում սիրիական բանակը շուրջ 60 ահաբեկիչների է ոչնչացրել Հալեպի մի քանի թաղամասերում ու մերձակա գյուղերում:

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը մեծ կորուստներ է կրել Լաթաքիայի հյուսիսային գյուղերում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Սիրիայում չորս տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում