Խճանկար

Հռոմի Ֆրանցիսկոս պապի iPad-ը աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի iPad-ը աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPad-ը, որից ինչ-որ ժամանակ օգտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով: Ստացված գումարը կօգտագործվի Ուրուգվայում չքավորների դպրոցին օգնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մոնտեվիդեոյի «Կաստելս» աճուրդային տունը հայտնել է, որ iPad-ի համար ամենամեծ գումարը հեռախոսով առաջարկել է աճուրդի մասնակիցներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Քահանայապետն իր պլանշետը ուրուգվայցի հոգեւորական Գոնզոլո Աեմիլիուսին էր նվիրել Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ՝ մաղթելով այդ նվերն օգտագործել բարի գործերի համար:

Ֆրանցիսկոսն ավելի վաղ Համացանցը համարել է Աստծո պարգեւը, բայց խոսոտովանել է, որ ինքը «չի ընկերացել» ժամանակակից բարձրտեխնոլոգիական սարքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում