Թաքսիմի հրապարակում կկանգնեցվի «Ցանկության ծառ» ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տեղի կունենա «Ցանկության ծառի» տեղադրում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, «Ցանկության ծառի» ճյուղերին կաված յուրաքանչյուր ժապավեն կխորհրդանշի Հայոց ցեղասպանության զոհերին և ականատեսերին:
«Թաքսիմի հրապարակում միջոցառումից ի վեր ցանկանում ենք, որպեսզի այդ ծառը շարունակի ապրել իր առանձին կյանքով և տարածվի այն բոլոր քաղաքներում, որտեղ առաջ կար էր հայերի ներկայությունը, ի նշան հիշատակի և վերամիավորման», - ասել է Ստամբուլում գործող մշակութային և արվեստի «Անադոլու քուլթուր» ինստիտուտի ներկայացուցիչ Օսման Կավալան:
«Ցանկության ծառի» հեղինակն է Թուրքիայում ժամանակակից արվեստի ոճով հայտնի Հալե Թենգերը: Ապրիլի 24-ին Թաքսիմի հրապարակում ցուցադրվելուց հետո այն երկու շաբաթ տեղադրված կլինի «Անադոլու քուլթուրի» «Դեպո» ցոցասրահում և այնուհետև՝ Թուրքիայի տարբեր շրջաններում:
Հայերը «Ցանկության ծառի» ավանդույթը կիրառել են դեռ հեթանոսական ժամանակաշրջանից, երբ ժապավեն էին կապում ծառին ի կատարումն իղձերի: Սակայն այս ավանդույթը առկա է նաև տարբեր ազգերի մոտ և այն կարելի է հանդիպել Հոնկոնգից մինչև Շոտլանդիա: