Քիմ Քարդաշյանը ճիշտ է արել, որ այս օրերին բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին. Տաճատ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ողջունում է Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան և բարձր է գնահատում նրա ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Տաճատ Սարգսյանը նկատեց, որ Քիմ Քարդաշյանը 1915թ. կոտորված 1.5 միլիոն հայերի ժառանգներից է, և այս օրերին պարտավոր էր իր բողոքի ձայնը բարձրացնել, ինչը և արել է: «Այս օրերին ցանկացած հայ պարտավոր է իր բողոքի ձայնը բարձրացնել: Քիմ Քարդաշյանը շատ ճիշտ է արել, որ եկել է իր հայրենիք ու հենց հայրենիքում է բարձրացրել իր բողոքի ձայնը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Տաճատ Սարգսյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Քիմ Քարդաշյանն այս ընթացքում ավելի շատ բան արեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար, քան դա արել են Հայաստանի իշխանությունները՝ Տաճատ Սարգսյանը կոչ արեց չգերագնահատել Քիմ Քարդաշյանի դերն ու անելիքներն այդ հարցում: «Նման համեմատությունը տեղին չէ և ոչ կոռեկտ է: Հայաստանի իշխանություններն արել են ամեն հնարավոր բան՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներտը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ կոռեկտ չի համարում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քիմ Քարդաշյանի և Հայաստանի իշխանությունների կատարած գործողությունների համեմատությունը:

Հայերեն

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ