Քաղաքականություն

Սերժ Թանկյանն իր հիացմունքն է արտահայտել Հռոմի պապի ուղղախոսության առթիվ

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանն իր հիացմունքն է արտահայտել Հռոմի պապի ուղղախոսության առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված ամերիկահայ ռոք երաժիշտ, հասարակական ակտիվիստ Սերժ Թանկյանն անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին` իր հիացմունքն է արտահայտել Հռոմի Ֆրանցիկոս պապի ուղղախոսության առթիվ:

«Հաճելի է տեսնել մի առաջնորդ, ով չի փոխել իր ձայնի տոնը ավելի բարձր պաշտոնի անցնելուց հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանկյանը:

Ֆրանցիսկոս պապը պատարագի ընթացքում նշել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը և այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: « Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասել էր Հռոմի Ֆրանցիկոս պապը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում