Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ Քամդեն քաղաքում տեղի կունենա «Հայաստան. Հիշողություն» խորագրով պատկերազարդ զրույց

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Քամդեն քաղաքում տեղի կունենա «Հայաստան. Հիշողություն» խորագրով  պատկերազարդ զրույց

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մեյն նահանգի Քամդեն քաղաքի հանրային գրադարանում նկարչուհի Սինթիա Մոթյան ՄքԳուիրլը կանցկացնի «Հայաստան. Հիշողություն» խորագրով պատկերներով ուղեկցվող զրույց, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Courier-Gazette & Camden Herald‎ պարբերականը, նկարչուհին զրույցի ընթացքում կներկայացնի թեմային նվիրված իր աշխատանքները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած իր հայ նախնիների լուսանկարները:

Սինթիա Մոթյան ՄքԳուիրլի աշխատանքները պատկերում են երազների միջոցով ճանապարհորդությունը դեպի իր նախնիների ընտանեկան պատմությունը, նրանց կորսված հայրենիքը և Հայոց ցեղասպանության օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

Միջոցառման ժամանակ ներկաներին սկզբից հակիրճ կներկայացվեն Հայոց ցեղասպանության իրադարձությունները, և քանի որ միջոցառումը կայանալու է տեղի հանրային գրադարանում, ներկաները հնարավորություն կունենան նաև ծանոթանալ գրականությանը, որն ավելի մանրամասն կպատմի Օսմանյան կայսրությունում և երիտթուրքերի կողմից իրականացված ոճրագործությունների մասին:

ՄքԳուիրլի աշխատանքները հիմնականում արված են պղնձի և ցինկի թերթերի կիրառմամբ, ինչը պատկերին տալիս է խորհրդավորություն: Դրանց միջոցով նկարչուհին փորձում է փոխանցել այն, ինչը հնարավոր չէ փոխանցել բառերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում