Միջազգային

Սիրիական պատվիրակության ղեկավարը դրական է գնահատել բանակցություններն ընդդիմության հետ

2 րոպեի ընթերցում

Սիրիական պատվիրակության ղեկավարը դրական է գնահատել բանակցություններն ընդդիմության հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաաֆարին ընդդիմության հետ խորհրդակցությունները դրական է գնահատել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Բաշար ալ Ջաաֆարին կարևորել է երկու պատվիրակությունների միջև փաստաթղթի ընդունումը, որն ստացել է «Սիրիայի իրավիճակի գնահատում» անվանումը: Նա նաև նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցը քննարկման առարկա կլինի հաջորդ հանդիպման ժամանակ: «Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փորձել են ձախողել միջսիրիական բանակցությունները»,- հայտնել է Ալ Ջաաֆարին:

Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Վիտալի Նաումկինը, ով նույնպես ներկա էր գտնվել բանակցություններին, ընդգծել է, որ թեժ խորհրդակցություների արդյունքում հնարավոր է եղել ընդունել ընդհանուր փաստաթուղթ:

Ավելի վաղ Սիրիայի ներքին ընդդիմության ղեկավար Կադրի Ջամիլը աննախադեպ ձեռքբերում է համարել փաստաթղթի ընդունումը, որի հիման վրա կկառուցվեն հետագա քայլերը:

Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև առաջին փուլի հանդիպումներն ընթացել են հունվարի 26-ից 29-ը: Հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում