Մոսկվայում սիրիական պատվիրակությունն ընդդիմությանը ներկայացրել է ութ կետից բաղկացած փաստաթուղթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ապրիլի 9-ին շարունակվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի պատվիրակությունը ութ կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրել Սիրիայի ընդդիմությանը: փաստաթղթի բովանդակությունը հետևյալն է.

«Լուծել սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով՝ հենվելով «Ժնև -1» համաձայնագրի դրույթների վրա:

Միջազգային հանրությանը կոչ անել ճնշում գործադրել արաբական, տարածաշրջանային և միջազգային բոլոր կողմերի, հատկապես Թուրքիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քատարի վրա՝ դադարեցնելու բոլոր աջակցություններն ահաբեկիչներին՝ սկսած նրանց մուտքը սիրիական տարածք հեշտացնելուց մինչև զինում, ֆինասնավորում և զինպատրաստություն անցկացնելը:

Կոչ անել միջազգային հանրությանը բացել շրջափակումները և միակողմանի պատժամիջոցները, մասնավորապես, հանել տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Սիրիայի նկատմամբ:

Ցանկացած քաղաքական գործողության արդյունքները պետք է հիմնված լինեն ազգային ինքնիշխանության և ազգի կամքի վրա:

Աջակցել և ամրապնդել ազգային հաշտեցման գործընթացը, ինչպես նաև աջակցել բանակին ահաբեկչության դեմ պայքարում:

Կոչ անել միջազգային հանրությանն՝ օգնել վերադարձնել սիրիացի փախստականներին իրենց հայրենիք և օժանդակել դրա համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Ցանկացած քաղաքական գործողություն պետք է իրականացվի՝ պահպանելով ազգային ինքնիշխանությունը, Սիրիայի տարածքի և ժողովրդի միասնականությունը, պետք է պահպանվեն պետական հաստատությունները և աշխատանքներ տարվեն դրան զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաև ազատագրվեն սիրիական օկուպացված տարածքները:

Միջսիրիական բանակցություններն իրականցվեն առանց արտաքին միջամտության:

Միջազգային հանրությանը կոչ անել աջակցել Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, որը կընդգրկվի Ժնև-3 համաժողովի օրակարգում»:

Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև առաջին փուլի հանդիպումներն ընթացել է հունվարի 26-ից 29-ը: Հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Հայերեն

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն