Քեսաբի մերձակայքում ռումբեր են ընկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի մերձակայքում ապրիլի 8-ին թեժ մարտեր են ընթացել, որոնց արդյունքում սիրիական բանակը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկու բլուրներ է գրավել զինյալներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքահայությանշտապօգնությանգործադիրմարմնի անդամ, քեսաբահայ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով, որ Քեսաբից 10-12 կմ հեռավորության վրա ռումբեր են ընկել. բարեբախտաբար, ռումբերի պայթյուններից մարդկային վնասներ չեն գրանցվել: Ռումբերն ընկել են Քեսաբի այգիներում և լեռնային շրջաններում, նրանցից ամենամոտն ընկել է գյուղաքաղաքից 500 մ հեռավորության վրա:

«Այսօր իրավիճակն ավելի հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Թեպետ քեսաբցիների շրջանում որոշակի անհանգստություն կա, այնուամենայնվ, գյուղաքաղաքը բանակի հսկողության տակ է և լավ պաշտանված»,- նշեց նա: Մանճիկյանը նաև ընդգծեց, որ միակ մտավախությունը Թուրքիայի կողմից հնարավոր դավադրության կազմակերպումն է, ինչպես տեղի է ունեցել նախորդ տարի:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, եւ բնակչության մեծ մասն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները եւ բնակարաններն, առանց բացառության, վնասներ էին կրել:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր 2014թ. մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը